Կրճատվել է Վենետիկի կինոփառատոնի մրցույթային ֆիլմերի քանակը![]() 3 փետրվարի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի կինոփառատոնի նոր տնօրեն Ալբերտո Բարբերան կրճատում է մրցույթային ֆիլմերի թիվը մինչև 20-ի, չեղյալ է համարում Controcampo Italiano հատուկ բաժինը, որը նվիրված է ժամանակակից իտալական կինեմատոգրաֆիային, և ընտրության ավելի խիստ չափանիշներ է ներմուծում «Հորիզոններ» զուգահեռ ծրագրում, հաղորդվում է Վենետիկի բիենալեի պաշտոնական կայքում, որի մի մասն է կինոփառատոնը: Ծրագրի կրճատումը կընդգծի ընտրության խստությունը և թույլ կտա ավելի հաջող կազմել կարգացուցակը՝ մեծ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր ընտրված կինոնկարին, ասվում է բիենալեի ղեկավարության հայտարարությունում: Մրցույթից դուրս Վենետիկի կինոփառատոնի նոր տարբերակում կարող է կայանալ 11-ից ոչ ավել համաշխարհային պրեմիերա, իսկ «Հորիզոններ» ծրագիրը ներառելու է միայն կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր: Փառատոնը Բարբերայի ղեկավարւթյան տեղի կունենա Լիդոյում 2012-ի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |