The Daily Mail. Քլինթոնը նմանվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի չարագործներին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աշխատում է նոր՝ խիստ կերպարի վրա, գրում է բրիտանական The Daily Mail-ը: Պարբերականը, ուսումնասիրելով Քլինթոնի լուսանկարը, որ արվել է երեքշաբթի օրը ՄԱԿ ԱԽ-ում, եկել է եզրակացության, որ պետքարտուղարը գնալով նմանվում է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի չարագործներին: Ամեն դեպքում, չարագուշակ ինչ-որ բան կա մազերը ետ սանրած ու հավաքած Քլինթոնի կերպարում, որը կրոււմ էր մուգ մոխրագույն փակ պիջակ, հատկապես երբ նա ոչ թե ժպտում էր, այլ հոնքերը կիտում: The Daily Mail-ը Քլինթոնին նմանեցրել է սառնասիրտ ռուս լրտեսուհի, ՊԱԿ մայոր Ռոզա Քլեբին «Ռուսաստանից սիրով» ֆիլմից: Իսկ նրա սանրվածքը հիշեցրել է պարբերականին 007 գործակալի մեկ այլ թշնամուն՝ Մաքս Զորինին Քրիսթոֆեր Ուոքենի կատարմամբ, նրա մազերը ևս դեպի հետ էին սանրված: Միևնույն ժամանակ, նշում է թերթը, բարեբախտաբար, դեռևս ԱՄՆ պետքարտուղարը միշտ չէ, որ հայտնվում է նման տեսքով: Վերջերս Վաշինգտնում Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպմանը նա ավելի կանացի էր՝ ազատ արձակած մազերով, սպիտակ պիջակով և մարգարտե շղթայով, գրում է Newsru.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |