Գոռ Հակոբյան. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը իշխանության ձգտելու խնդիր չունի

Գոռ Հակոբյան. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը իշխանության ձգտելու խնդիր չունի

PanARMENIAN.Net - Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ կամ իշխանության ձգտելու խնդիր չունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թեղուտի համար պայքարողների գործողություններին որոշ մարդկանց կողմից քաղաքական երանգ տալու փորձերին, այս մասին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանը։

«Մենք որևէ կուսակցության հետ չենք համագործակցում, աջակցություն չենք ստանում։ Սա լրիվ անկախ, ինքնուրույն շարժում է, որի բոլոր անդամները կամավոր հիմունքներով, իրենց սրտի ու հոգու կանչով են աշխատում»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ իրենց կարծիքով տվյալ հանքի շահագործումը ոչ մի կերպ չի կարող օգուտ բերել մեր երկրին՝ ոչ տնտեսական, ոչ մարդկանց առողջության, ոչ սոցիալական խնդիրների լուծման առումներով. «Որևէ բան, որ մենք անում ենք, քաղաքականություն է լայն իմաստով, քանի որ դա հարաբերություններ են, քաղաքական գործընթաց, բայց ոչ քաղաքականություն նեղ իմաստով, որը ձգտում է իշխանության»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---