Սուրեն Մանուկյան. Առաջիկայում Սիրիայում կարող են նոր ահաբեկչական գործողություններ կատարվել![]() 3 փետրվարի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմ է գնում, Երևանում լրագրողներին է հայտարարել արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Սա ամենաճշգրիտ տերմինն է Սիրիայում վերջին զարգացումները բնութագրելու համար»,-ասել է նա: Ըստ Մանուկյանի, իշխանությունների դիմադրության գլխավոր օջախներն են Համա, Հոմս քաղաքները, Դամասկոսի արվարձանները: Նա նշել է, որ ինչպես ցանկացած քաղաքացիական պատերազմում, Սիրիայում նույնպես անկանոն գործողություններ են կատարվում, որպես օրինակ բերելով վերջին ահաբեկչական ակտերը Դամասկոսում: Մանուկյանը վստահեցրել է, որ առաջիկայում կարելի է ակնկալել նման ահաբեկչական գործողությունների կրկնություն: Ըստ փորձագետի, առանց արտաքին աջակցության իշխանությունները կկարողանան ճնշել ներքին խժդժությունները և ահաբեկչական գործողությունները կոչված կլինեն միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Սիրիայում ընթացող իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ այժմ ՄԱԿ-ում քննարկվում է Սիրիայի հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |