Այսուհետ նացիստների զոհերի հարազատները չեն կարողանա փոխհատուցում պահանջել Գերմանիայից

Այսուհետ նացիստների զոհերի հարազատները չեն կարողանա փոխհատուցում պահանջել Գերմանիայից

PanARMENIAN.Net - Հաագայի միջազգային դատարանն արգելել է օտարերկրյա դատարաններին Գերմանիայի իշխանություններից փոխհատուցում գանձել ի օգւտ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի ու նրանց հարազատներին, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը»: 2008թ. Իտալիայի Գերագույն դատարանը ԳԴՀ իշխանություններից փոխհատուցում գանձեց ի օգուտ Լուիջի Ֆերինիի, որին բռնագաղթել էին Գերմանիայից 1944թ.: Նմանատիպ որոշումներ են կայացվել նաև մի քանի այլ իտալացիների օգտին:

ԳՀԴ իշխանությունները բողոքարկեցին այդ որոշումը ՄԱԿ Միջազգային դատարանում, քանի որ ըստ նրանց Գերմանիան իր բոլոր պարտավորությունները ռեպարացիաների հատուցման առումով կատարել է: Դատարանը որոշեց, որ Գերմանիան օտարերկրյա դատական հետապնդման իմունիտետ ունի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---