Երևանում բացվեց Տարոն Սիմոնյանի Բալիում ստեղծած յուրօրինակ կտավների ցուցահանդեսը

Երևանում բացվեց Տարոն Սիմոնյանի Բալիում ստեղծած յուրօրինակ կտավների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Հովհ. Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի ցուցասրահում բացվեց երիտասարդ գեղանկարիչ Տարոն Սիմոնյանի «Սակրալ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացված են ինդոնեզական Բալի կղզում ստեղծված յուրօրինակ գեղանկարները: Ցուցահանդեսի բացմանը մասնակեց նար «Ռենեսանս» քառյակը: Նկարիչը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նկարները ստեղծվել են 2011 թ-ին ձմռանը:

Երևանում ներկայացված են շարքի 17 նկարներ, իսկ մի քանիսն էլ մնացել են կղզում: Նա հավելեց, որ Բալիում ստեղծված աշխատանքները պարզապես նկարել է, առանց որևէ բան նախապես պլանավորելու: Նկարիչն, ով ունի նաև ճապոնական և գերմանական շարք, ասաց, որ ցանկանում է նաև ստեղծել հայկական շարք, սակայն նա դեռ չի անցել այդ գործին, քանի որ գտնում է, որ պետք է լավ ճանաչի Հայաստանը, որպեսզի նման շարք անի:

Նկարիչը փետրվարի 25-ին մեկնելու է Ինդոնեզիայի մեկ այլ` Սուլավեսի կղզի, որպեսզի նկարի տեղի գնչուներին, ովքեր ապրում են ծովի մեջ, փայտյա հենասյուների վրա կառուցած տներում:

Տարոն Սիմոնյանը ծնվել է 1979 թ. Սանկտ-Պետերբուրգում,արվեստագետի ընտանիքում: 1963 թվականից նրա ընտանիքը բնակվել է Սանկտ-Պետերբուրգում, որը դարձել է Տարոնի համար երկրորդ հայրենիքը: Դեռ մանուկ հասակից ծնողները նրա մեջ սերմանել են սեր դեպի արվեստը և մշակույթը: Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում Տարոնը ավարտել է Յոհանսոնի անվան գեղարվեստի ուսումնարանը, որից հետո ընդունվել է Բարոն Ա.Լ. Շտիգլիցի անվան գեղարվեստի ակադեմիան:

1996 թ. վերապատրաստվել է Գերմանիայի Լյուբեք քաղաքի Հաղորդակցման և դիզայնի բարձրագույն դպրոցում: Դեռևս ուսանող տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Սանկտ-Պետերբուրգում և Եվրոպական տարբեր երկրներում: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբակայանին ցուցահանդեսներում: 2003 թ. Տարոնը առաջին անգամ իր ստեղծագործություները ներկայացրեց Հայաստանում: Մշակույթների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը և սերը 2010 թ. նրան տարան դեպի Ճապոնիա, որտեղ ստեղծագործեց տեղի արվեստագետների հետ: 2011թ. Տարոնը իր ստեղծագործական գործունեությունը ծավալեց Ինդոնեզիայի Բալի կղզում: Այդ ճանապարհորդության արդյունքում ծնված ստեղծագործությունները առաջին անգամ ներկայացվում են հայրենիքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---