Մոսկվայում ցուցարարներին հսկելու են 9000 ոստիկաններ

Մոսկվայում ցուցարարներին հսկելու են 9000 ոստիկաններ

PanARMENIAN.Net - Մոսկվայում փետրվարի 4-ին հանրային միջոցառումներին մասնակցելու են ոստիկանության 9000 աշխատողներ, հաղորդվում է Մոսկվայի ՆԳՆ վարչության կայքում:

Փետրվարի 4-ին մայրաքաղաքում պլանավորված են չորս ցույցեր և մեկ երթ: Արդար ընտրությունների համար երթը սկսվելու է ժամը 13:00-ին Կալուժյան հրապարակում:

Մեծ Յակիմանկա փողոցով երթին կարելի է միանալ միայն հրապարակից, բոլոր խաչմերուկները փակվելու են: Ֆրանսիական դեսպանատան մոտ ոստիկանները տեղադրելու են 32 մետաղ որոնող դետեկտորներ:

Մոսկվայում հանրային միջոցառումների անցկացման հետ կապված մի քանի ճանապարհներ որոշ ժամանակ փակ կլինեն, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---