Իշխանափոխությունն Իրանում ու Սիրիայում կարող է հանգեցնել հայ համայնքների կործանմանը![]() 3 փետրվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակի սրումը Սիրիայում ու Իրանում, հնարավոր իշխանափոխությունն այդ երկրներում, կարող է հանգեցնել այդ երկրներում հայ համայնքների վերացմանը, Երևանում լրագրողներն է ասել է արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Դրանք ժամանակին մեծ ու հզոր հայ համայնքի բեկորներն են, որ դեռ մնացել են Մերձավոր Արևելքում»,-ասել է նա: Ըստ Մանուկյանի, խոսելոով այս երկու ճգնաժամերի մասին, պետք է հիշել, որ «այս երկու համայնքները հավանաբար մեր ամենաբարեկեցիկ համայնքներն են՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռը, ազդեցությունը, բարեկեցությունը և անվտանգության մակարդակը»: «Ինչպես էլ մենք այսօր վերաբերվենք Իրանի կամ Սիրիայի իշխող ռեժիմներին, պետք է խոստովանենք, որ նրանք շատ բարյացակամ են եղել հայ համայնքների հանդեպ»,-ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ այդ պատճառով էլ այդ երկրների հայությունը վախենում է իշխանափոխությունից: Փորձագետը հավելել է, որ իշխանափոխությունը կհանգեցնի անկայունության, թեև չի բացառվում, որ նոր իշխանությունները ևս կարող են բարյացակամ վերաբերմունք ունենալ հայ համայնքի հանդեպ: Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիահայ համայնքին, ապա թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասել է, որ հայ համայնքի համար, որը առաջացել է Ցեղասպանության հետևանքով, հոգեբանորեն շատ ծանր կլինի ընկալել Թուրքիայի ներթափանցումը Սիրիա, Ասադի ռեժիմի տապալումից հետո: Իր հերթին Մանուկյանը հիշեցրել է, որ սիրիական ընդդիմությունը ձևավորվել է Թուրքիայում, այնտեղ է ստացել աջակցություն և նշել է, որ «ցանկացած նոր իշխանություն Սիրիայում, որը կգա Ասադի փոխարեն, առավել բարեհաճ կլինի Թուրքիայի հանդեպ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |