Երևանում կբացվի միջազգային ձմեռային դպրոց՝ նվիրված դատական իշխանության կայացմանը

Երևանում կբացվի միջազգային ձմեռային դպրոց՝ նվիրված դատական իշխանության կայացմանը

PanARMENIAN.Net - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնում փետրվարի 6-ին տեղի կունենա «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակշրջանում» վերտառությամբ եռօրյա միջազգային ձմեռային դպրոցի բացման արարողությունը:

Կազմակերպիչները հայտնում են, որ միջոցառման նպատակն է իրավագիտության ոլորտում, հատկապես դատական իշխանության բնագավառում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության և արդիականության վերհանումը, իրավագիտության բնագավառում մասնագիտացող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, հիշյալ բնագավառի դասախոսների և պրակտիկ աշխատողների միջև միջազգային համագործակցության և փոխօգնության մշակույթի ձևավորումն ու խթանումը:

Միջոցառմանը մասնակցելու են 14 ուսանողներ, որոնց կեսը Երևանի և Արցախի պետական համալսարանների ուսանողներն են, իսկ մյուս մասնակիցները ներկայացնում են Վրաստանի Թբիլիսիի պետական և Հումանիտար համալսարանները և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:

Ձմեռային դպրոցի եռօրյա դասընթացներին դասախոսություններով հանդես կգան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի օգնական Անահիտ Մանասյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---