Orange-ի խանութներում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք![]() 3 փետրվարի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի խանութներից 10-ում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք, որը կհեշտացնի և կհամակարգի բաժանորդների սպասարկումը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Նոր էլեկտրոնային գործիքը հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի և այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաև գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը։ Այս գործիքը մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |