Շվարցենեգերը կնկարահանվի՞ հնդկական ֆիլմերում

Շվարցենեգերը կնկարահանվի՞ հնդկական ֆիլմերում

PanARMENIAN.Net - Հնդկաստան այցի ժամանակ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հետաքրքրված է Բոլիվուդի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ, հայտնում է Associated Press-ը:

Նա ասել է, որ պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում, եթե հետաքրքիր սցենար առաջարկվի, իսկ նկարահանումները լավ ռեժիսոր ստանձնի: Կոնկրետ ծրագրերի մասին դերասանը չի խոսել:

Այսօրվա դրությամբ Շվարցենեգերի վերջին դերասանական աշխատանքը դերն է «Վերջին մենամարտը» գրոհային ֆիլմում: Ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի 2013թ. հունվարին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---