ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ 8 հոկտեմբերի 2003 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: «Մեդիամաքս» գորածակալության հաղորդագրության համաձայն, դիվանագետն ասել է դա` մեկնաբանելով Ադրբեջանում ընտրարշավի ընթացքում հնչող կոչերը ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: «ԱՄՆ կտրականապես դեմ է զինադադարը խախտելու ցանկացած փորձին: Եթե կողմերից որեւէ մեկը ռազմական գործողություններ սկսի, դա աղետալի հետեւանքներ կունենա ինչպես այդ երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», - նշել է Ջոն Օրդուէյը: Դեսպանը ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս անգամ հավաստիացրել են ԱՄՆ կառավարությանը ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց մտադրության մասին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |