Համենեին ԱՄՆ-ին ԽՍՀՄ ճակատագիրն է գուժում![]() 3 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, անկախ պատժամիջոցների խստացումից, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Համենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, հայտնում է IRINN հեռուստաալիքը: Համենեին հանդես է եկել ելույթով՝ նվիրված իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Անդրադառնալով Արևմուտքի պատժամիջոցներին Իրանի դեմ՝ Համենեին ասել է, որ «ԱՄՆ-ն, որը պատերազմով է սպառնում Իրանին, ի վերջո իրեն է վնասում»: Ըստ նրա, քաղաքական առումով պատժամիջոցները ձեռնատու են Իրանին, քանի որ վարկաբեկում են Արևելքը համաշխարհային հանրության աչքում: Եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ, ԱՄՆ-ն 10 անգամ ավելի կտուժի, քան Իրանը, ասել է Համենեին: ԱՄՆ-ն տասն անգամ թույլ է տնտեսապես ու քաղաքականապես»,-ասել է նա՝ հավելելով, որ դա ապացուցեցին ամերիկացիների անհաջողությունները Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում ու Պաղեստինում: Համենեին գտնում է, որ ԱՄՆ-ն կփլուզվի, ինչպես դա եղավ ԽՍՀՄ-ի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |