Թողարկվել է սպիտակ HTC Sensation

Թողարկվել է սպիտակ HTC Sensation

PanARMENIAN.Net - Թողարկվել է HTC Sensation սմարթֆոնի նոր սպիտակ գույնով մոդելը։ Այն աշխատում է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակով՝ 4.0 Ice Cream Sandwich-ով։ Այս մասին հաղորդում է Intomobile.com։

Դեռևս 2011-ի դեկտեմբերին լուրեր էին շրջանառվում մամուլում, որ շուտով HTC Sensation-ը կթողարկվի նաև սպիտակ տարբերակով։

Սպիտակ HTC Sensation-ը 2012-ի մարտից վաճառքի կհանվի եվրոպական երկրներում։ Sensation-ը համարվում է HTC ընկերության լավագույն սմարթֆոններից մեկը։ Սմարթֆոնի պարամետրերն են՝ 4,3 դյույմ անկյունագծով էկրան, 1.2GHz հզորությամբ պրոցեսոր, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ, 1,3 Մպ դիմային ֆոտոխցիկ, Wi-Fi, GPS, Bluetooth։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---