«Ալ-Ահլի» եգիպտական թիմի մարզիչը որոշել է իր պաշտոնին մնալ Պորտ Սայիդի ողբերգությունից հետո

«Ալ-Ահլի» եգիպտական թիմի մարզիչը որոշել է իր պաշտոնին մնալ Պորտ Սայիդի ողբերգությունից հետո

PanARMENIAN.Net - «Ալ-Ահլի» եգիպտական թիմի մարզիչը` պորտուգալական մասնագետ Մանուել Ժոզեն որոշել է շարունակել իր աշխատանքն ակումբում, չնայած վերջին ողբերգությանը Պորտ Սայիդում խաղից հետո:

«Հաղորդագրություններն այն մասին, որ Ժոզեի հետ պայմանագիրը խզվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալ-Ահլիի» տնօրենների խորհուրդը բանակցություններ է վարել Մանուել Ժոզեի հետ, որոնց ժամանակ քննարկվել է Կահիրեի թիմի ապագան: Հանդիպման արդյունքներով համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ Ժոզեն կշարունակի աշխատանքը` որպես գլխավոր մարզիչ:

Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղ գտած ողբերգությամբ վրդովված ֆուտբոլի երկրպագուները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել, որոնցից ամենախոշորը տեղի է ունեցել Կահիրեում ՆԳՆ շենքի դիմաց: Բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ են տուժել: Սուեց քաղաքում, որտեղ ցույցեր են տեղի ունեցել, երկու մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---