Փորձագետներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար![]() 3 փետրվարի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային փորձագետների խումբն առաջարկել է փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ստեղծելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Փորձագետների առաջարկի համաձայն, ՆԱՏՕ-ի և ռուսական արբանյակների կողմից ստացված տվյալները հավաքվելու են Մոսկվայում և Վարշավայում գտնվող երկու ընդհանուր օպերացիոն կենտրոններում: Կենտրոններում աշխատելու են զինվորականներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՆԱՏՕ-ից: Հակահրթիռները գործարկելու մասին որոշումը նույնպես ընդունվելու է համատեղ: Միաժամանակ օգտագործվելու են այն կողմի հակահրթիռները, որոնք այս կամ այն իրավիճակում առավել նպատակահարմար են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |