Facebook-ը փորձարկում է լուսանկարների դիտման նոր եղանակ![]() 3 փետրվարի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը փորձարկում է լուսանկարների դիտման նոր եղանակ (photo viewer layout), հաղորդում է TechCrunch-ը։ Նոր viewer-ը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտման եղանակին։ Այսինքն՝ նկարը գտնվում է ձախ մասում, իսկ աջ մասում նկարի մեկնաբանությունները։ Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Առաջին անգամ չէ, որ Facebook-ը կրկնօրինակում է Google-ի նորաստեծղ սոցիալական ցանցը։ Օգտագործողների գործունեության բաժանորդագրվելու ֆունկիցան, տեսաչաթը, ընկերների ցուցակները բոլորն ավելի վաղ եղել են Google+-ում, ապա հայտնվել Facebook-ում։ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է ավելի քան 845 միլիոն օգտագործողներով։ Հայաստանում կա 300 000-ից ավելի օգտագործող ըստ socialbakers.com վերլուծական ծառայության։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |