Իր երկրին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք իրավապաշտպանը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ![]() 3 փետրվարի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների խումբը Նոբելյան խաղաղության կոմիտե է դիմել հայտնի թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքօղլուին Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, շվեդական պատգամավորների դիմումում ասվում է, որ Ռագըփ Զարաքօղլուն Հայոց ցեղասպանության և քրդական հիմնահարցի վերաբերյալ նյութեր է հրապարակել: «Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Զարաքօղլուն մտավ Մարդու իրավունքների միություն և շարունակեց պայքարել հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, ինչի համար էլ պետության թիրախը դարձավ և 2011թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվեց ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեղադրանքով»,- նշվում է դիմումում: Զարաքօղլուն, որը Քուրդիստանի ընկերությունների միության գործի շրջանակում հսկողության տակ է գտնվում, իր փաստաբանի միջոցով Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը նամակ է հղել` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |