Բեդվիններն ազատ են արձակել առևանգված ամերիկուհիներին![]() 3 փետրվարի 2012 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Երկու ամերիկուհի զբոսաշրջիկներ, որոնց առևանգել էին Շարմ էլ-Շեյխ եգիպտական հանգստյան գոտում, կրկին ազատության մեջ են: Կանայք և նրանց եգիպտացի վարորդը առևանգվել էին դիմակներով զինված մարդկանց կողմից: Զբոսաշրջիկների խմբին կանգնեցրել էին, երբ նրանք վերադառնում էին Սինայ լեռան Սուրբ Եկատերինայի վանքի այցելությունից: Եվս 3 զբոսաշրջիկներ շարունակում են պատանդ մնալ: Ենթադրվում է, որ առևանգողները պահանջում են ազատ արձակել 2 հոգու, որոնք ձերբակալվել են թմրադեղերի մաքսանենգության համար: Հունվարին բեդվինները որպես բողոքի նշան պատանդ էին վերցրել 50 գերմանացի ու բրիտանացի զբոսաշրջիկների: Պատանդներին ազատ էին արձակել մի քանի ժամ անց: Հունվարի 31-ին քոչվորները, որոնք պահանջում են բանտերից ազատ արձակել իրենց ազգականներին, պատանդ են վերցրել և Եգիպտոսի Սինայ թերակղզու կենտրոնական մասում են պահում Չինաստանի 25 քաղաքացիների, որոնք որպես փորձագետ էին աշխատում ցեմենտի գործարանում: Զինված մարդիկ բեռնատար մեքենաներով փակել են Էլ-Արիշ քաղաքից հարավ գտնվող արդյունաբերական գոտու մուտքը. գոտին իր մեջ ներառում է մի քանի գործարաններ, այդ թվում` ցեմենտի գործարանը: Ցուցարարները բանվորներին թույլ չեն տալիս մուտք գործել գործարաններ և հրաժարվում են ազատ արձակել 25 չինացի մասնագետներին: Չինաստանի քաղաքացիների ազատության դիմաց ցուցարարները պահանջում բանտերից ազատ արձակել իրենց ազգականներին: Այն մասին, թե արդյոք բեդվինների պահանջները կատարվել են, չի հաղորդվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |