Վրացական լեյբորիստները պնդում են, որ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում![]() 3 փետրվարի 2012 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Թուրքիան Աջարիայի մշակութային, տնտեսական և կրոնական զավթում է իրականացնում, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Ինչպես մամլո ասուլիսում հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին, «Միխայիլ Սահակաշվիլիի դավաճանական աջակցությամբ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում»: Նրա խոսքով` դրա ապացույցը հողերի, բիզնեսի և սեփականության զանգվածային գնումն է, թուրքական ուսումնարանների բացումն ու Բաթումիում թուրքական սուլթան Աբդուլ Ազիզիեի մզկիթի շինարարությունը: «Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վրացական հուշարձանները Թուրքիայում նրանց իսկ կողմից հայտարարվել են բյուզանդական և գիտակցաբար ոչնչացման հասցվել: Թուրքիայի իշխանությունները գիտակցաբար թույլ չեն տալիս մեզ վերականգնել դրանք և այնտեղ պատարագ մատուցել: Դա ոչ բարիդրացիական հարաբերություններ են, անհարգալից վերաբերմունք վրացական պետության, Վրաստանի մշակութային ժառանգության հանդեպ և, որ ամենակարևորն է, մեր տարածքի տնտեսական և կրոնական զավթման կոպիտ փորձ»,- հայտնել է Շատբերաշվիլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |