«Ավանեսյան» տրիոն ելույթ է ունենալու Անտվերպենում

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու «Ավանեսյան» տրիոյի համերգը: Այն կազմակերպել է Carlo Schreiberg ընկերությունը:

Տրիոն հիմնադրվել է 2010 թ-ին, որի անդամներն են Հրաչյան և Սևակ Ավանեսյանները և Ժուլիեն Լիբերը: Նրանք երեքն էլ հայտնի երաժիշտներ են և հաջողությամբ ելույթ են ունենում մենահամերգով: Նրանք ամբողջ աշխարհին ներկայացնում են ինչպես համաշխարհային մեծության կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնպես էլ հայկական կամերային երաժշտություն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---