Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա 4 փետրվարի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա: Նախնական տեղեկություն զոհերի ու տուժածների մասին չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՌԱՍՍ-ը: Անհայտները կոտրել են մուտքի դուռը, ներխուժել են շենք ու սկսել են կոտրել կահույքը, պոկել Ասադի դիմանկարները ու հակակառավարական կարգախոսներ բղավել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հրահրողներին: Գերմանիայի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է միջադեպը և հայտարարել, որ ԳԴՀ կառավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հարցում: «Մենք կանենք անհրաժեշտ եզրակացություններ»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ ուղերձում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |