Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են 19.9%: Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---