Կոնգրեսականը Սումգայիթի ջարդերի մասին. Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու

Կոնգրեսականը Սումգայիթի ջարդերի մասին. Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վոլֆն ու Ջուդի Չուն հիշատակել են Սումգայիթում և Բաքվում տեղ գտած հայերի ջարդերը` ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ):

Կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան և շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի հասցեին: «Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու»,- հայտնել է Վոլֆը:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարությունների միջով անցան, այդ թվում` ջարդերը Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր) և Բաքվում (1990թ. հունվար):

Ջուդի Չուն իր հերթին նկատել է, որ բռնության դրդած տրամադրությունները շարունակում են տեղ գտնել Ադրբեջանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---