Ավետիք Գրիգորյանը Moscow Open փառատոնում բարձրացել է 4-րդ հորիզոնականը

Ավետիք Գրիգորյանը Moscow Open փառատոնում բարձրացել է 4-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Մոսկվայում շարունակվում է շախմատի Moscow Open փառատոնը: Փետրվարի 3-ին ուսանողների շրջանում 7-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը խաղում էր թուրք շախմատիստ Մուստաֆա Յիլմազի հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Մատլակովը 5 միավորով:

8-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիմիր Բելոուսը, որը 3 միավորով 6-րդ տեղում է:

Ռուսաստանի գավաթի այս փուլում տղամարդկանց թվում հանդես են գալիս Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը, իսկ կանանց շրջանում՝ Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան ու Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---