ԲԱՔՎՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, որը բուժվում է ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցում, հայրենիք կվերադառնա հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: «Ես դժվարանում եմ պատասխանել, արդյոք դա կլինի մինչեւ ընտրությունները: Այդ հարցն անմիջականորեն կախված է բժիշկներից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 15-ին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---