Սուդանը կարո՞ղ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի դեմ 4 փետրվարի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է, որ լարվածությունը Հարավային Սուդանի հետ հարաբերություններում կարող է պատերազմի պատճառ դառնալ, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով տեղի հեռուստատեսությանը: Պատասխանելով այն հարցին թե կարող է արդյո՞ք պատերազմ ծագել Խարտումի ու Ջուբայի միջև, Բաշիրը պատասխանել է, որ ներկայումս «նման ելքի» հավանականություն կա: Նա հավելել է նաև, որ Սուդանը խաղաղություն է ցանկանում, սակայն կգնա պատերազմի եթե ստիպված լինի դա անել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2011թ. նոյեմբերին Սուդանի ՊՆ ղեկավար Ադերահիմ Մուհամմեդ Հուսեյնը մեղադրեց Հարավային Սուդանի Հանրապետությանը Սուդանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Մինչ այդ Օմար ալ Բաշիրը հայտարարեց, որ «Խարտումը կորցնում էր համբերությունը և պատրաստ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի հետ», որն, ըստ առկա ապացույցների, պատրաստվում էր պատերազմ սանձազերծել Սուդանի զինված ուժերի դեմ սահմանակից Հարավային Կորդոֆան ու Երկնագույն Նեղոս գավառներում: Հարավային Սուդանն անկախացավ Խարտումից 2011թ. հուլիսին: Սուդանը արգելափակեց հարավսուդանյան նավթի աարտահանումը՝ տարանցման սակագնի շուրջ վեճի պատճառով, արդյունքում Հարավային Սուդանը կարգադրեց դադարեցնել նավթի արդյունահանումն ու այլ խողովակաշար անցկացնել այլ երկրների տարածքով: Նավթից ստացվող եկամուտները կազմում են Հարավային Սուդանի բյուջեի 98 տոկոսը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |