Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը ԱՄՆ-ում ահաբեկչություն նախապատրաստելու մասին![]() 4 փետրվարի 2012 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմափարաստը կտրականապես հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի հայտարարությունն այն մասին, որ Իրանը կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ տարածքում, հայտնում է Mehr News գործակալությունը: «Նրանք, ում մեղադրում են իրանցի միջուկագետ գիտնականների սպանության մեջ, չեն կարող նման անհիմն ու կեղծ մեղադրանքներ ներկայացնել Իրանի դեմ»,-ասել է Մեհմանփարաստը: «Իրանը պատասխանատու երկիր է և հավատարիմ է միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին», ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր զեկույցում Քլեփերը հայտարարել էր, թե «որոշ իրանցի պաշտոնյաներ այժմ հակված են հարձակումներ իրականացնելու ԱՄՆ տարածքում ի պատասխան ԱՄՆ երևակայական գործողությունների, որոնք իբր սպառնում են Իրանի ռեժիմին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |