Հայկական կոնյակը կարող է մոլորության մեջ գցել եվրոպացի սպառողի՞ն![]() 4 փետրվարի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԵՄ օրենսդրությամբ խստորեն պահպանում են ապրանքի անվանումը, աշխարհագրական ծագումը: Բացի այդ, ինչպես պարզաբանել է գերմանացի փորձագետ, դատավոր Մարկուս Շնայդերը, օրենքով նախատեսված են դրույթներ, որոնց միջոցով կարելի է խուսափել մի իրավիճակից, երբ արտադրողը կարող է մոլորության մեջ գցել սպառողին: Փետրվարի 3-4 Աղվերանում անցնում է ԶԼՄ-ի հետ սեմինար-քննարկում «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով, որն ընթանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխհամագործակցությամբ: Փորձագետը որպես օրինակ է բերել հայտնի Warsteiner գարեջրի արտադրությունը Պադերբորնի գործարանում: Ըստ նրա, սպառողին մոլորության մեջ է գցում այն փաստը, որ այդ գարեջուրն, իրականում, չի արտադրվում բուն Վարշտայնում: Նա հավելել է, որ եթե գարեջրի շշի ավերսի վրայի դրոշմը առավել տեսանելի լիներ, ապա, բնականաբար, դա չէր մոլորեցնի սպառողին, որը ցանկանում է օգտագորՙել հենց Վարշտայնում արտադրված գարեջուրը; Շնայդերը նշեց նաև, որ եթե ԵՄ երկրներ արտահանվի «Հայկական կոնյակ» անվանումով ապրանքը, ապա լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ ըստ եվրոպական օրենսդրության, այդ աշխարհագրական անվանումը պատենտավորված է ֆրանսիական Կոնյակ քաղաքի կողմից: Ուստի Pernod Ricard-ը ԵՄ շուկա է արտահանում ալկոհոլային խմիչք, որի վրա նշված է, որ դա հայկական բրենդի է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |