ԱՄՆ-ն կօգտագործի Android սմարթֆոնները գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքում![]() 4 փետրվարի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կառավարությունը ձեռնամուխ է եղել Android-ի պլատֆորմով սմարթֆոնների թեստավորմանը, նպատակ ունենալով օգտագործել դրանք փաստաթղթերի հետ աշխատանքում: Android-ի ծրագրային ապահովման կոդավորված տարբերակի պատվիրատուն է ԱՄՆ Պաշտպանական հետազոտությունների գործակալությունը՝ DARPA: Այժմ նոր ծրագրային ապահովմամբ սմարթֆոնները թեստավորվում են հրամանատարության շտապ հեռագրերի ընդունման ռեժիմում: Սարքավորումները ԱՄՆ բանակի սպառազինության մեջ կընդգրկվեն արդեն մի քանի ամսից: Ինչպես հայտնում է CNN-ը, ենթադրվում է, որ առաջին փուլում զինվորականներն ու պաշտոնյաները կկարողանան այդպիսով ստանալ ու պահել գաղտնի տեղեկատվությունը: Մինչև վերջերս, ԱՄՆ կառավարության համար մշակված հեռախոսները կարող էին միայն պահպանել գաղտնի տվյալները: Ներկայումս զինվորականներն արդեն անց են կացնում Android-ի պլատֆորմով սմարթֆոնների թեստավորում Իրաքում: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |