Եվրո-2012 6000 ուկրաինացի սահմանապահների 50-60 տոկոսը պետք է տիրապետի անգլերենին

Եվրո-2012 6000 ուկրաինացի սահմանապահների 50-60 տոկոսը պետք է տիրապետի անգլերենին

PanARMENIAN.Net - Եվրո-2012 6000 ուկրաինացի սահմանապահների 50-60 տոկոսը պետք է տիրապետի անգլերենին: «32 սահմանային անցակետերում կաշխատի մոտ 6 000 մարդ: Անգլերեն կիմանա 50-60 տոկոսը»,-ասել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության նախագահ Նիկոլայ Լիտվինը:

Այժմ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը իր 100-120 զինծառայողներին գործուղել է անգլերենի 6-ամսյա դասընթացների: «Մեր խնդիրն է, որ գոնե յուրաքանչյուր հերթափոխում հիմնականում անգլերենին տիրապետող բավարար քանակով մարդիկ լինեն»-ասել է Լիտվինը, հայտնում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---