Կոլումբիայի ԿԲ-ն կվերսկսի ինտերվենցիաները արժույթային շուկայում 4 փետրվարի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի Կենտրոնական բանկը հայտարարել է այն մասին, որ կրկին սկսելու է արտարժույթ գնել: Առաջիկա երեք ամիսների ընթացքում բանկը պլանավորում է գնել մինչև 20 մլն դոլար՝ ազգային արժույթի՝ պեսոյի աճը կանխելու համար: Բացի դրանից, Կենտրոնական բանկը նաև բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5 տոկոս՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել գնաճի մակարդակը: Կոլումբիայի ԿԲ տվյալներով, 2011-ին կոլումբիական պեսոն թանկացել է 7 տոկոսով: Վերջին 4 տարիներին ուժեղ ազգային արժույթի պատճառով ծաղկաբուծության ոլորտում կրճատվել է 20 հազար աշխատատեղ: Ազգային արժույթի փոխարժեքը նվազեցնելու մտադրությունը թույլ կտա տնտեսության մեջ ներգրավել սպեկուլյատիվ կապիտալի մեծ քանակություն, ինչը կնպաստի պեսոյի արժեզրկմանը: 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 3.6% և 1.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 3.4% և 1.2%: 2012թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.53 դրամ, ինչը 6.2%-ով գերազանցել է 2011թ. հունվարի համապատասխան ցուցանիշը` 364.95 դրամ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |