Պաղեստինը կքննարկի ԱՊԼ հետ Իսրայելի հետ բանակցությունների ձախողումը 4 փետրվարի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ղեկավարությունը մտադիր է Կահիրեում փետրվարի 11-ին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարների հետ հանդիպմանը հաստատել գործողությունների այլընտրանքային պլանը, կապված իսրայելապաղեստինական բանակցությունների վերսկսման միջազգային ջանքերի ձախողման հետ, շաբաթ օրը Լոնդոնում հրատարակվող «Ալ Քուս ալ Արաբի» թերթին հաղորդել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ղեկավարության անդամ Վասել Աբու Յուսեֆը: ՊԱԿ ղեկավարության կողմից Մահմուդ Աբասի գլխավորթյամբ մշակված հետագա գործողությունների պլանը հիմք կդառնա այն հաջորդ փուլ տեղափոխելու համար. ՄԱԿ ԱԽ-ում ջանքերի շարունակում կազմակերպությունում Պաղեստինի պետության լիիրավ անդամակցություն ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչ վերաբերվում է բանակցություններին վերադառնալուն, Աբու Յուսուֆը նշել է, որ Աբասը կրկին հաստատել է Պաղեստինի դիրքորոշումն այդ առիթով, որը ենթադրում է իսրայելական բնակավայրերի շինարարության դադարեցում և Պաղեստինի պետության ճանաչում 1967-ի սահմաններում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |