ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ստամբուլի եւ համայն Թուրքիայի Հայոց պատրիարք Մեսրոբ II-ը եւ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրիկ Էդելմանը երեկ քննարկել են հայկական համայնքի եւ եկեղեցու վիճակը Թուրքիայում: Մեսրոբ II-ը հավաստիացրել է դեսպանին, որ Թուրքիայի հայ հոգեւոր առաջնորդները Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդների եւ կառավարությունների հաշտեցման ջանքերի կողմնակից են: Ստամբուլի հայոց պատրիարքարանի հաղորդագրության համաձայն, կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում տիրող իրավիճակի շուրջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---