Փարիզում մեկնարկել է ձյուդոյի Մեծ Սաղավարտի հերթական փուլը 4 փետրվարի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Փարիզում մեկնարկել է ձյուդոյի Մեծ Սաղավարտի հերթական փուլը, որտեղ խաղարկվում են նաև Օլիմպիական միավորներ: Պայքարում կանանցից Հայաստանը ներկայացնում էին Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը: Մինչև 48կգ քաշային կարգում Հարությունյանն առաջին իսկ մենամարտում զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սկառլետ Գաբրիելլիին: Անհաջող ելույթ է ունեցել նաև Ստանկևիչը (57կգ), որը պարտություն է կրել Իրինա Զաբլուդինայից (Ռուսաստան): Տղամարդկանցից ելույթ է ունենում Հովհաննես Դավթյանը (60կգ): Առաջին հանդիպմանը նա կմրցի Ֆրազեր Ուիլլի (Կանադա) հետ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |