Թունիսը ժամանակավորապես փակել է Լիբիայի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Թունիսի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել հարևան Լիբիայի հետ սահմանին գտնվող Ռաաս-Ջադիր սահմանային պահակակետը, հաղորդում են արաբական լրատվամիջոցները` վկայակոչելով Թունիսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ադնան Մանսուրի հայտարարությունը:

Նա չի նշել, թե ինչքան ժամանակով ` Թունիսը փակում սահմանային անցակետը, սակայն հաղորդել է, որ քանի դեռ Ռաաս-Ջադիրը փակ է, Լիբիայի հետ ողջ սահմանին «դրա ամրապնդմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն»: Այդ որոշման համար պատճառ է դարձել «թունիսա-լիբիական սահմանին անվտանգության հետ կապված իրադրության կտրուկ սրումը և Լիբիայից զենքի խոշոր խմբաքանակները Թունիս փոխադրելու հաճախացած փորձերը»: Այս համատեքստում Մանսուրը հիշատակել է առավել մեծ արձագանք ստացած արտակարգ պատահարի մասին` կապված մայրաքաղաքից 270կմ հարավ-արևելք գտնվող Սֆաքս խոշոր արդյունաբերական քաղաքի մերձակայքում փետրվարի 1-ին մաքսանենգների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Զինված բախման արդյունքում երկու ծայրահեղականներ սպանվել էին, մեկը բերման էր ենթարկվել, առգրավվել էին վեց Կալաշնիկովի ինքնաձիգներ, և չորս զինծառայողներ վիրավորվել էին:

Անվտանգության ծառայությունների հետագա գործողությունների արդյունքում կասկածյալների լրացուցիչ ձերբակալություններ էին կատարվել, ձերբակալվածների թվում են նաև նախկինում հակաահաբեկչական հոդվածներով դատված անձինք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---