Անկարայում Սիրիայի դեսպանատան մոտ ուսանողներ են բողոքում 4 փետրվարի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - 20 ուսանողներից բաղկացած մի խումբ, որն իրեն անվանում է «Սիրիական ժողովրդի հետ համերաշխության հարթակ», հավաքվել է Սիրիայի դեսպանատան դիմաց, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Սիրիայի անկախության դրոշներով ուսանողները Ասադի դեմ կարգախոսներ էին վանկարկում: Ելույթ ունենալով խմբի անունից` Մուհամմեդ Մահրիքը հայտարարել է, որ իրենք հավաքվել են` ի նշան բողոքի Սիրիայում անցյալ գիշերվանից շարունակվող հարձակումների դեմ, քանի որ դրանց արդյունքում զոհվել են նաև իրենց հարազատները: Խումբը դեսպանատան պատին է ամրացրել Սիրիայի անկախության դրոշը: Կահիրեում սիրիական ցուցարարների ամբոխն այսօր առավոտյան խուժել և այրել է Սիրիայի դեսպանատունը` բողոքելով Հոմս քաղաքում սիրիական զինվորականների հրետանային կրակի դեմ: Զինվորականների հարձակման ընթացքում Սիրիայում 287 մարդ է զոհվել: Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում սիրիական դեսպանատների դիմաց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |