Բուլղարիայում միջազգային առաջնությունում հայ ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ են նվաճել 4 փետրվարի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլայ Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային առաջնությունը: Առաջին մրցութային օրը հայ ազատ ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել: Գեղամ Բաբախանյանը մինչև 55կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, սակայն վերջում զիջեց ռուս Վլադիսլավ Պետրովին: Նույն քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը, որը Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում Օլիմպիական ուղեգիր է նվաճել, դարձավ երրորդը: Նա որոշիչ մենամարտում հաղթանակ տարավ Ջորջ Դարիի (Բուլղարիա) հանդեպ: Փետրվարի 4-ին մրցաշարում իրենց ուժերը կչափեն հունահռոմեական ոճի ըմբիշները` մինչև 60, 84 և 120կգ և ազատ ոճի ըմբիշները` 74 և 96կգ քաշային կարգերում: Առաջնությունը կավարտվի փետրվարի 5-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |