Եգիպտական ԲՈւՀ-երի ուսանողները սկսում են քաղաքացիական անհնազանդության անհապաղ ակցիա

Եգիպտական ԲՈւՀ-երի ուսանողները սկսում են քաղաքացիական անհնազանդության անհապաղ ակցիա

PanARMENIAN.Net - Եգիպտական խոշորագույն ԲՈւՀ-երի ուսանողները սկսում են քաղաքացիական անհնազանդության անհապաղ ակցիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երկրրի Ուսանողական միության Facebook-ի հայտարարությունում ասվում է, որ «Եգիպտոսի պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները հայտարարում են քաղաքացիական անհնազանդության անհապաղ ակցիա և միանում համընդհանուր գործադուլին, որը նախատեսվում է փետրվարի 11-ին»:

Ուսանողները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիան, քանի դեռ չեն բավարարվել նրանց հիմնական պահանջները, որոնցից կարևորագույններն են իշխանության փոխանցումը ռազմական այրերեից քաղաքացիականներին և Հոսնի Մուբարաքի դատավարության շուտափույթ իրագործումը: Երկրի Ուսանողական միությունը ներառում է խոշորագույն ԲՈւՀ-երի 3.5 մլն ուսանողներ, ովքեր համաձայնեցրել են բողոքի ակցիայի իրականացումը:

Եգիպտական «Ապրիլի 6» երիտասարդական արմատական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ուսանողական կազմակերպություններին` եգիպտական «ձախերին» աջակցելու, որևէ կոչ չի արվել և նրանց այդ ձգտումը «սեփական նախաձեռնողականության արդյունքն է»:

Մի քանի օր առաջ «Ապրիլի 6» առաջարկել է երկրում փետրվարի 11 անցկացնել համընդհանուր գործադուլ` ի պատիվ Մուբարաքի հրաժարականի առաջին տարելիցի: Հրաժարականին նախորդել են բազմահազարանոց ցույցեր, որոնք երկրով մեկ տարածվել են 2011թ սկզբին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---