Հյուսիսային Կորեան սկսել է ռազմական անօդաչու սարքի մշակում

Հյուսիսային Կորեան սկսել է ռազմական անօդաչու սարքի մշակում

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան սկսել է ռազմական անօդաչու սարքի մշակումը` ամերիկյանի օրինակով: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղելով «Ռենխալը»:

Հյուսկորեացիները որպես օրինակ վերցրել են ամերիկյան MQM-107D Streaker անօդաչու ինքնաթիռը, որը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից կիրառվում են որպես հրթիռների կառավարման միջոց: Նրանք մի շարք փորձարկումներ են անցկացրել, ենթադրաբար Սիրիայից գնված, սարքերով, սակայն անօդաչու սարքերի սեփական արտադրություն ստեղծել առայժմ չեն հասցրել:

Ինչպես հյատնում են ԿԱԴՀ անանուն աղբյուրները, անօդաչու սարքերը ծրագրվում է տեղակայել Հարավային Կորեայիր հետ սահմանի մոտ` Դեղին ծովի ափին: Աղբյուրների տվյալներով, անօդաչու ինքնաթիռները կարող են օգտագործվել հարավկորեական տարածաշրջանի վրա գրոհներ կազմակերպելու համար:

Հարավային Կորեայի ԶՈւ-ը նաև ծրագրում են մշակել սեփական անօդաչու սարքերը և այն շահագործել 2016թ: Նաև հաղորդվում է այն մասին, որ Սեուլը բանակցություններ էր վարում ամերիկացիների հետ` RQ-4 Global Hawk մի քանի մոդելների գնման համար, սակայն կողմերը գների առումով համաձայնության չեն եկել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---