Եվգենիա Տիմոշենկոն կոչ է արել բոյկոտել Եվրո-2012-ը, որը ամռանը կանցկացվի Ուկրաինայում 5 փետրվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Տիմոշենկոն Իտալական հայտնի «Corriere della Sera» պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել արևմտյան երկրների առաջնորդներին բոյկոտել Եվրո-2012 ֆուտբոլային առաջնությունը, որը անցկացվելու է ամռանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Արևմուտքը, նրա մորն օգնելու համար, Եվգենիան պատասխանել է. «Ես կոչ եմ անում բոյկոտել Եվրոպայի առաջնությունը: Հուսով ենք մոբիլիզացնել կողմնակիցներին»: «Եվրոպացի առաջնորդները չպետք է ներկա գտնվեն նախագահ Յանուկովիչի մարզադաշտերում, ով սպառնալիքի տակ է դնում Ուկրաինայի և ժողովրդավարության եվրոպական ապագան և ֆիզիկական բռնություն է գործադրում` իր հակառակորդներին չեզոքացնելու համար»,-հայտարարել է նա: Եվգենիան մորը և ընդդիմադիր առաջնորդներին կոչել է «քաղաքական հետապնդումների զոհեր»: Տիմոշենկոյի դուստրը հաստատել է, որ մայրը բանտում լուրջ հիվանդ է և անկողնուց վեր կենալ չի կարողանում: Հաստատված է նաև, որ Տիմոշենկայի կյանքը վտանգված է, գրում է «Պոսպոլիտի խոսքը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |