Լիբիայում գրավվել է Ռուսաստանի դեսպանատունը` բարձրացնելով այնտեղ սիրիական ընդդիմության դրոշը![]() 5 փետրվարի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Մոտ 200 սիրիացիներ ներխուժել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն: Այդ մասին հայտնում է Agence France-Presse: Հարձակում գործածները ռուսական ներկայացուցչության վերևում բարձրացրել են սիրիական ընդդդիմության դրոշը: Ամբոխը վանկարկել է հակառուսական լոզունգներ` ի պաշտպանություն ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի, որը նախօրեին արգելափակել էին Ռուսաստանն ու Չինաստանը: Ընդ որում, ինչպես հայտնել է Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը, ռուսական դեսպանատան աշխատակիցների նկատմամբ բռնություն չի իրականացվել: Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը խիստ քննադատվել է ԱՄՆ, Մեծ Բրիատանիայի և Ֆրանսիայի կողմից: Նրանց կարծիքով այդ դիրքորոշումը կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի սրմանը, որը ցանկացած պահի կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Իր հերթին ռուսական ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, որ կոչ կանի Սիրիայի կառավարությանը շուտափույթ կերպով բարեփոխումներ իրականացնել: Նա Դամասկոսում փետրվարի 7-ին պետք է բանակցություններ վարի Բաշար Ասադի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |