Ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքում![]() 6 փետրվարի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքում: Տեղի իշխանությունները հայտարարել են բնակչության շտապ տարհանման մասին Ինչպես հայտարարել է քաղխորհրդի մամլո քարտուղար Ալմա Սենդրիկը, հեղեղված շրջան երկու ինքնաթիռ է ուղարկվել: «Տարհանման կենտրոններ են բացվել Բրիսբենի ցուցադրական համալիրում», ասել է Սենդրիկը: Դաշնային կառավարությունը լրացուցիչ օգնություն է ցույց տվել ջրհեղեղից տուժածներին: Ըստ երկրի վարչապետ Ջուլիա Հիլլարդի, «որոշվել է դրամական փոխհատուցում վճարել՝ 1000-ական դոլար յուրաքանչյուր մեծահասակի ու 400-ական դոլար՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |