Անհայտ անձը վարսավիրանոցի մոտ սպանել է երիտասարդին ու դիմել փախուստի

Անհայտ անձը վարսավիրանոցի մոտ սպանել է երիտասարդին ու դիմել փախուստի

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---