Փետրվարի 7-ն ինտերնետում հայատառ գրելու օր է հայտարարվել![]() 6 փետրվարի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետի ակտիվիստ հայ օգտագործողները կոչ են անում գրել միայն հայատառ՝ հայտարարելով փետրվարի 7-ը՝ ինտերնետում հայատառ գրելու օր։ Այս կոչի նախաձեռնողը ինտերնետի ակտիվ օգտագործող Զոհրաբ Եգանյանն է։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ օրն ընտրել է պատահականության սկզբունքով. «Կարող էր և այլ օր լինել, պարզապես մտահղացումը երկու-երեք օր առաջ ծագեց»։ Ինտերնետում հայատառ գրելու կոչը Զոհրաբ Եգանյանն այլ օգտագործողների աջակցությամբ՝ փորձում է տարածել տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, «Համադասարանցիներ»-ում (Odnoklassniki), Vkontakte-ում և ԶԼՄ-ներում։ Ակտիվիստի խոսքով, լատինատառ հայերեն գրողները գերակշռում են հատկապես ռուսական սոցիալական ցանցերում։ Ըստ նրա լատինատառ հայերենը լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ «Մարդիկ սկսել են լատինատառ գրելով մտածել, ես մի անգամ տեսա թե ինչպես է մեկը գրել «ձեզ» բառը լատինատառ մտածողությամբ՝ «Դզեզ»։ Սա բերում է անգրագիտության։ Մշակույթը պահում են փոքր քայլերով և կորցնում կրկին փոքր քայլերով»,-հավելեց Զոհրաբ Եգանյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |