Վանես Մարտիրոսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Տրոյ Լոուրիին

Վանես Մարտիրոսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Տրոյ Լոուրիին

PanARMENIAN.Net - WBC արծաթե գոտու տերը` առաջին կիսածանր քաշային կարգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը իր հերթական հաղթանակն է տարել: Սան Անտոնիոյում Մարտիրոսյանը բռնցքամարտի « Welcome to the Future» երեկոյի ընթացքում, երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Տրոյ Լոուրիի նկատմամբ:

Մարտիրոսյանը առավելություն է ունեցել ամենասկզբից և պաշտպանել իրեն պատկանող գոտին:

«Ես շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին, Top Rank Boxing-ից, ովքեր երկրպագում էին ինձ: Անհամբեր սպասում են իմ հաջորդ մենամարտին»,- Facebook-ի իր էջին գրել է Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---