Եգիպտոսում կդատեն օտարերկրացիներին

Եգիպտոսում կդատեն օտարերկրացիներին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են դատի տալ մոտ 40 մարդու, այդ թվում ԱՄՆ քաղաքացիների, ՈԿԿ-ները ֆինանսավորելու համար: Եգիպտոսում իշխող զինխորհուրդը ավելի վաղ մեղադրել էր ոչ կառավարական կազմակերպություններին ռեժիմի դեմ ցույցերին մասնակցող մարդկանց վճարելու մեջ:

Եգիպտոսի հատուկ ծառայությունները դեկտեմբերի վերջում խուզարկություններ են կատարել որոշ ՈԿԿ-ների տարածքներում, իսկ վերջերս նրանց աշխատակիցներից ոմանց արգելվել է հեռանալ երկրից:

Վաշինգտոնը զգուշացրել է, որ կարող է վերանայել Եգիպտոսի կարգավիճակը որպես ԱՄՆ օգնություն ստացողի, եթե Կահիրեն չի հարգելու ՈԿԿ-ների իրավունքները:

Եգիպտոսում չեն դադարում զանգվածային անկարգությունները, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---