Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հանդես կգան Aeroflot Оpen-ում![]() 6 փետրվարի 2012 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Մոսկվայում մեկնարկում է Оpen Aeroflot ավանդական շախմատային փառատոնը, որը տեղի է ունենում արդեն 11-րդ անգամ: Գլխավոր А մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը: Հայ գրոսմայստերների մրցակիցներն են լինելու ավելի քան 80 շախմատիստներ: Մոտ 10 հայ շախմատիստներ հանդես կգան B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայցնում А խումբը, որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |