Վազգեն Սաֆարյանը հուսով է,որ 2012թ. Հայաստանում կընդունվի «Արդյունաբերության մասին» օրենքը

Վազգեն Սաֆարյանը հուսով է,որ 2012թ. Հայաստանում կընդունվի «Արդյունաբերության մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Սպասվում է, որ 2012թ Հայաստանում կընդունվի «Արդյունաբերության մասին» օրենքը: Այս մասին փետրվարի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայարենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ համաձայն պաշտոնական տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալները 2011թ արդյունքներով կազմել է 992 մլրդ դրամ`ապահովելով ՀՆԱ-ի 26-տոկոսանոց մակարդակը: «Դա նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ 2012-ին արտահանվող արդյունաբերական ապրանքների ծավալը կազմի 1.5 մլրդ դոլար, 2011թ 1.3 մլրդի փոխարեն»,-հավելել է նա:

Այս համատեքստում Սաֆարյանը կարևորություն է տվել նրան, որ երկրում ստեղծվեն նախադրյալներ ոչ թե լեռնահանքային հումքի արտահանման համար, այլ պատրաստի արտադրանքի, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, պայքարել աղքատության և արտագաղթի դեմ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---