Մեծ Բրիտանիայի թագուհին գահակալում է շուրջ 22 հազար օր![]() 6 փետրվարի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակը: Ադամանդե հոբելյանի առիթով հիմնական տոնակատարությունները տեղի են ունենալու հունիսի սկզբին, գրում է Էխո Մոսկվին:Փետրվարի 6-ը Էլիզաբեթ 2-րդի հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի մահվան տարելիցի օրն է: Այնուամենայնիվ, որոշ տոնական միջոցառումներ տեղի են ունենալու այսօր: Լոնդոնում թագուհու գահակալման պատվին Հայդ պարկում, այնուհետև Թաուերում տեղի է ունենալու հրազենային հրավառություն: Լոնդոնի թանգարաններում արդեն մի քանի օր բաց են թագուհու լուսանկարներով, նույնիսկ ծաղրանկարներով ցուցահանդեսներ: 85-ամյա Էլիզաբեթ 2-րդը թագավորության երկրորդ թագուհին է, որը գահակալում է արդեն 60 տարի: Վիկտորիա թագուհու ռեկորդին հասնելու համար մնացել է 3 տարի: Էլիզաբեթ 2-րդը թագուհի է հռչակվել 1952-ի փետրվարի 6-ին 25 տարեկան հասակում հոր՝ Գեորգ 6-րդի մահվանից հետո: Նա գահակալել է շուրջ 22 հազար օր: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |